Այգիներ

«Եվրոթերմ» ընկերությունը «Նոյան» ապրանքանիշով 2000 թվականից զբաղվելով գյուղատնտեսական մթերքների վերամշակմամբ, նպատակահարմար գտավ ստեղծել սեփական ագրոտնտեսությունը և արտադրել անհրաժեշտ որակի գյուղատնտեսական մթերքներ: Սկսած 2006 թվականից ձեռք բերվեց նախկինում մշակվող, ինչպես նաև անմշակ հողատարածքներ, որտեղ հիմնվեցին պտղատու ու խաղողի այգիներ:
Ներկայումս «Եվրոթերմ» ՓԲԸ-ն Արմավիրի մարզի Վանանդ և Բագարան համայնքներում ունի շուրջ 1100 հա հողատարածք, որից 200 հա-ը բարձր արտադրողականությամբ պտղատու ու խաղողի այգիներ են:
Ագրոտնտեսությունը որդեգրել է նորագույն տեխնոլոգիաների ու ժամանակակից փորձի կիրառման քաղաքականություն ու նպատակ դրել ընդլայնելու պտղատու ու խաղողի այգիները: Իտալական ժամանակակից մշակման տեխնոլոգիաներով ու տեխնիկայի կիրառմամբ լուրջ քայլեր է արվում զբաղվելու նաև բանջարաբուծությամբ: Ոռոգման ջրի անհրաժեշտ պահանջի ապահովման ու կաթիլային ոռոգման համակարգի ներդրման նպատակով աշխատանքներ են տարվում սեփական ջրամբարի ստեղծման ուղղությամբ:
Ծովի մակերևույթից 960մ և 1200մ բարձրության վրա բնակլիմայական նպաստավոր պայմանները, ինչպես նաև հրաբխային ծագումով բնութագրվող հողը, հիմնական նախադրյալներն են ստանալու արևահամ ու բարձր սննդային հատկանիշներով օժտված պտուղ-բանջարեղեն: Ագրոտնտեսությունում արտադրվող հիմնական պտղատեսակներն են
ծիրանենին,
դեղձենին,
խնձորենին,
կեռասենին,
սալորենին,
ընկուզենին:

Շուրջ 26 հա հողատարածք զբաղեցնում են տեխնիկական սորտերի
խաղողի այգիները:
Կարևորելով մարդու առողջությունն ու բնապահպանական շահերը 2010 թվականից ագրոտնտեսությունը վարում է «օրգանական» գյուղատնտեսություն համագործակցելով սերտիֆիկացնող մարմնի հետ: Ներկայումս արտադրվող մրգերն ու խաղողը հանդիսանում են «օրգանական» արտադրանք և համապատասխանում են սահմանված նորմերին: Իհարկե վերջիններս սպառվում են ինչպես թարմ վիճակով, այնպես էլ «Նոյան» ապրանքանիշով համապատասխան վերամշակված ձևերով՝ հյութեր, կոմպոտներ, ջեմեր, մուրաբաներ, չիր և այլն: