Արտադրանք
«Նոյան» ապրանքանիշի արտադրանքը նվաճել է բազմաթիվ միջազգային շուկաներ և ճանաչում է ստացել շնորհիվ իր բարձր որակական և համային հատկանիշների:
Մենք սպառողին ենք ներկայացնում բնական, համային բարձր հատկություններով օժտված , ավանդական և ժամանակակից տեխնոլոգիաների համադրությամբ պատրաստված սննդամթերք: Ընկերության արտադրանքի համային բազմազանության մեջ մեծ տեղ են զբաղեցնում տիպիկ հայկական մրգերից և պտուղներից պատրաստված, իրենց տեսակով եզակի արտադրատեսակները: Նոյանը օրգանիկ սերտիֆիկացված ապրանք արտադրող սակավաթիվ ընկերություններից է, ով կարևորում է օրգանիկ արտադրանքի զարգացումը և տարածումը մեր երկրում: