ԱրխիվՆորություններ

  • Պրոդ Էքսպո 2020

    Սիրով հրավիրում ենք այցելել մեզ Պրոդ Էքսպո 2020 միջազգային ցուցահանդեսին: Մենք սպասում ենք ձեզ ,  Պավիլյոն 2,  23E20 :

  • Պրոդ Էքսպո 2019

    Սիրով հրավիրում ենք այցելել մեզ ՊրոդԷքսպո 2019 միջազգային ցուցահանդեսին: Մենք սպասում ենք ձեզ ,  Պավիլյոն 1,  1B15:

  • Պրոդ Էքսպո 2018

    Սիրով հրավիրում ենք այցելել մեզ ՊրոդԷքսպո 2018 միջազգային ցուցահանդեսին: Մենք սպասում ենք ձեզ Հայկական Ազգային Տաղավարում, որը գտնվում է Պավիլյոն 2, Դահլիճ 3, N 23C20:

Մեր մասին

՞Եվրոթերմ՞ հայ-ռուսական համատեղ ձեռնարկությունը 1998թ-ին պայմանագիր կնքեց հեղուկ սննդամթերք փաթեթավորող սարքավորումների խոշորագույն արտադրողներից մեկի՝ շվեդական աշխարհահռչակ ՞Tetra Pak՞ ընկերության հետ՝ ասեպտիկ փաթեթավորմամբ բնական հյութերի և ստերիլիզացված կաթի արտադրություն կազմակերպելու նպատակով: Հայաստանը դարձավ 156-րդ երկիրը, որտեղ ներդրվեցին ՞Tetra Pak՞-ի սարքավորումները: Եվ արդեն 1999 թ-ի դեկտեմբերին Հայաստանում իր արտադրությամբ եզակի ՞Նոյան՞ գործարանը շուկա հանեց ՞Tetra Pak՞ ֆիրմայի հատուկ տեխնոլոգիայով պատրաստված բնական հյութերի առաջին խմբաքանակը: կարդալ ավելին

՞Նոյան՞ գործարանը գտնվում է այնպիսի տեղանքում, որը հայտնի է Գառնու, Կաթնաղբյուրի բացառիկ որակի, սառնորակ ջրերով, որոնք էլ իրենց հերթին ուրույն դեր են խաղում արտադրանքի համային ու որակական հատկանիշների ձևավորման հարցում: ՞Նոյան՞ հյութերի պատվիրատուների շարքում են տեղական հայտնի ընկերություններից օրինակ՝ ՞Աշտարակ կաթը՞, ՞Սյուիթ Լենդը՞, ՞Գրանտ Քենդին՞, իսկ արտասահմանյան գործընկերներից ՞Սանդորան՞, ՞Ջաֆֆան՞, ՞Վիմբիլդանը՞, որոնք ևս նախընտրում են աշխատել նաև հայկական մրգերից պատրաստված ՞Նոյան՞ ապրանքանիշի առաջարկած խտանյութով: Ունենալով նման վերամշակման հզորություն և հումքի ապահովման ակնհայտ հնարավորություններ, ՞Նոյան՞ գործարանը ներսի և դրսի շուկաներում հայտնի է դարձել նաև՝ որպես հումքի խոշորագույն մատակարար: ՞Նոյան՞ հյութերի գործարանը հայաստանյան շուկայում իր գործունեությունը սկսել է 1999 թ-ից, ներկայումս համարվում է մրգերի, բանջարեղենների, հատապտուղների վերամշակման, բնական հյութերի և տարատեսակ պահածոների արտադրության բնագավառում առաջատար ու լավագույն ձեռնարկություններից մեկը: Ընկերությունը կարևորում է ցուցահանդեսների մասնակցությունը. Անցած տարիներին ակտիվ կերպով մասնակցել է ոչ միայն տեղական, այլև միջազգային հեղինավոր համտես մրցույթներին՝ ՞ՊրոդԷքսպո՞, ՞ԱրմՊրոդԷքսպո՞, ՞ՔսպոՍիզն՞, ՞World food՞………… Մասնավորապես 2005 թ-ին ՌԴ-ի Գյուղատնտեսության նախարարության կողմից կազմակերպված համտես մրցույթի շրջանակներում ՞Նոյան՞ -ի ողջ արտադրանքն արժանացավ Գրան Պրի մրցանակի, իսկ առանձին արտադրատեսակներ՝ ոսկե և արծաթե մեդալների:

2014 թ. Դեկտեմբերի 11-ին “Եվրոթերմ” ՓԲ ընկերությանը շնորհվեց FSSC 22000 սննդի անվտանգության հավաստագիր հյութերի, նեկտարների և ըմպելիքների, մրգային/բանջարեղենային խյուսերի/ խտանյութերի, բանջարեղենային պահածոների, ջեմերի և մուրաբաների, կոմպոտների արտադրության համար: “Եվրոթերմ” ՓԲԸ առաջին հայկական ընկերությունն է, որին շնորհվել է այս հավաստագիրը:

Արտադրանք

Ընդեղենով մեղր
Թարմ մրգեր
Կոմպոտներ
Հյութեր և նեկտարներ
Մուրաբաներ
Չրեր
Պահածոներ
Պյուրե
Օրգանիկ արտադրանք
Դառնալ գործընկեր

Ինչպես մեզ գտնել