Թափոնների կառավարում
Ընկերությունում երկար ժամանակ կիրառվում է թափոնների կրկնակի օգտագործման և աղբի տեսակավորման պրակտիկան: Պտուղ-բանջարեղենի վերամշակումից առաջացող օրգանական թափոններն օգտագործվում են սեփական գյուղմշակության տարածքներում օգտագործվող պարարտանյութի՝ կոմպոստի պատրաստման համար՝ ապահովելով նյութերի շրջանառության փակ ցիկլ: Մշտապես իրականացվում է աշխատակիցների ուսուցում ռեսուրսների ռացիոնալ օգտագործման և էկոլոգիական մշակույթի ներդրման ուղղությամբ` որպես մտածելակերպ և կենսաձև: