Կլիմայի պաշտպանություն
Գիտնականները շարունակում են ահազանգել մթնոլորտի միջին ջերմաստիճանի շարունակական աճման վերաբերյալ, որը հանգեցնում է անկայուն եղանակային պայմանների և բնական աղետների հաճախականության ավելացմանը: Անկայուն կլիմայական պայմանները կարող են էապես անդրադառնալ շրջակա միջաայրի, հասարակության, գյուղատնտեսության և հետևաբար բիզնես սեկտորի վրա: Կլիմայի փոփոխությունն, ինչպես հայտնի է կապված է մարդկային գործունեության հետևանքով ջերմոցային գազերի մեծաքանակ արտանետման հետ: Մենք ևս անմասն չենք մնում այդ գլոբալ էկոլոգիական հիմնահարցի լուծման մեջ մեր ներդրումն ունենալու ուղղությամբ՝ փորձելով նվազեցնել մեր արտադրական պրոցեսներից առաջացող արտանետումները, բարձրացնել այրման գործընթացների արդյունավետությունը և ռեսուրսների օգտագործման ռացիոնալությունը:
Ընկերության մոտ 250 հա օրգանիկ այգիներն իրենց ուրույն տեղն ունեն մերձսահմանանային անմշակ հողատարածքների կանաչապատման և օրգանիկ գյուղատնտեսության զարգացման գործում: