Ջրային ռեսուրսներ
Պատշաճ որակով և քանակությամբ ջրի ապահովման խնդիրը ներկայումս ձեռք է բերել կարևոր և գլոբալ նշանակություն: Հատկապես որակյալ և անվտանգ սննդի արտադրության ապահովման համար առաջնային է անխափան ջրամատակարարման ապահովումը: Որպես ջրային ռեսուրս սպառող ընկերություն «Եվրոթերմ» ՓԲԸ-ն որդեգրել է արտադրության կազմակերպման բոլորովին նոր մոտեցում, որի ընթացքում բացառվում է ջրային ավազանի աղտոտումը և նվազագույնի է հասցվում ջրային ռեսուրսների անխնա սպառումը: Ընկերությունում ներդրվել են ջրային ռեսուրսների բազմակի օգտագործման և շրջանառման ինչպես նաև հոսքաջրերի արտանետման նվազեցման կոմպլեքսային համակարգեր: Սահմանված են ջրի օգտագործման ծավալների մոնիթորինգի հստակ մեխանիզմներ, որոնք ապահովում են ջրի խնայողության համակարգերի շարունակական տեխնիկական բարելավումը: Գոլորշու կոնդենսատների հավաքման և պտուղ բանջարեղենի լվացման ջրերի ֆիլտրացիոն համակարգերը հնարավորություն են տալիս մի քանի անգամ բարձրացնել ջրօգտագործման արդյունավետությունը: Ջրահեռացման սահմանված նորմերի պահպանման համար արտադրական գործընթացում առաջացող հոսքաջրերը պարբերաբար ենթարկվում են ֆիզիկաքիմիական և մանրէաբանական անալիզների` մինչև ջրահեռացման կոմունալ-կենցաղային համակարգեր թափվելը:
Ընկերության ՝ շուրջ 250 հա, գյուղարտադրության հողատարացքների ոռոգումն իրականացվում է գերժամանակակաից կաթիլային ոռոգման համակարգով, ինչն հնարավորություն է տալիս էականորեն նվազեցնել պահանջվող ջրի և այլ ռեսուրսների ծախսերը: