Ելակի կոմպոտ
Ամռանը ծարավ է հագեցնում, իսկ ձմռանը հաճելի է ըմպել տաք վիճակում
- Միայն Հայաստանի ջերմ արևի տակ աճեցված հատապտուղներից ու մրգերից
- Պատրաստվում են հատուկ բաղադրատոմսերով և տեխնոլոգիայով
- Առանց հավելումների ավելացման
Ելակն ամենահամեղ ու օգտակար ամառային հատապտուղներից մեկն է, այն օրգանիզմը հագեցնում է անհրաժեշտ օգտակար տարրերով: Ձմռանն այն, անկասկած, նվիրում է հաճելի հիշողություններ տաք ու արևոտ օրերի մասին: Անուշահոտ ելակից պատրաստված կոմպոտի օգտակարությունը կայանում է ելակի հակաօքսիդիչ հատկության մեջ: Այս ըմպելիքը պարունակում է մարդու բնականոն կենսագործունեության համար անհրաժեշտ միկրո և մակրոտարրերի մի ամբողջ հավաքածու: