Խնձոր
Օրական մեկ խնձորը հեռու է պահում բժիշկներից
Խնձորը աշխարհում ամենահին մրգերից է: Հայստանի այգիները ամռան կեսից մինչև ուշ աշուն լի են խնձորի տարբեր տեսակներով: Ռենետ Սիմիրենկո, Այդոռեդ, Գոլդեն Դելիշես, Ստարկրիմսոն – իդեալական են հյութերի, խույսի, չիրերի պատրաստման համար: Օգտագործվում են որպես հումք սեփական արտադրության համար և նաև արտահանվում են: «ԵՎՐՈԹԵՐՄ» ընկերության կողմից օրգանական գյուղատնտեսության սկզբունքները ներդնելու շնորհիվ, խնձորի ամբողջ բերքը էկոլոգիապես մաքուր է և անվտանգ, ինչպես նաև վիտամինների և հանքային նյութերի բարձր պարունակությամբ: Արտահանվող խնձորի անվտանգությունը և թարմությունը ապահովում է կլիմայի վերահսկողությամբ օժտված սեփական տրանսպորտային բազայի արկայությամբ, ինչը թույլ է տալիս վերջնական սպառողին հասցնել ամենաբարձր որակի արտադրանք: