«Մեղրային երանություն» ծիրանի կորիզներով և պնդուկով
Noyan «Մեղրային երանություն»-ում բացի մեղրից ու ծիրանի կորիզի միջուկից, առկա է նաև ընկուզեղեն. արտադրվում է մի քանի տարբերակներով՝ հունական ընկույզով, պնդուկով, նշով, հնդկական ընկույզով: Այսպիսով, մեղրի եւ ծիրանի կորիզի օգտակար հատկություններին ավելանում է նաև ընկուզեղենի օգտակար հատկությունները:
Այն երկար ժամանակ համարվել է նրբախորտիկ և դրվել է միայն ազնվականների տոնական սեղաններին: Հասարակ մարդկանց խստիվ արգելված էր օգտագործել այն, քանի որ համարվում էր, որ մեղրը՝ ծիրանի կորիզի միջուկի հետ համադրությամբ, կարող է ամրապնդել միտքը: