
Էներգախնայողություն
Ժամանակակից աշխարհում էներգախնայողությունը դարձել է կենսական նշանակության գործոն կապված էներգառեսուրսների զգալի պակասի և գնաճի միտման հետ:
«Եվրոթերմ» ընկերությունում յուրաքանչյուր գործընթացի նախագծման և իրականացման ժամանակ հաշվի են առնվում էներգախնայող և ժամանակակից համակարգերի ներդրումը, այլընտրանքային էներգիայի աղբյուրների օգտագործման , ինչպես նաև օգտագործվող նյութական ռեսուրսների քանակի կրճատման հնարավորությունները:
Ընկերությունում հաջողությամբ կիրառվում են էներգախնայողության այնպիսի արդյունավետ եղանակներ ինչպիսիք են՝ բարձր ջերմաստիճանային մակերեսների ջերմամեկուսացում, արտանետվող գազերի ջերմության օգտագործում, ջերմափոխանակիչների կիրառում, ջերմային մշակման գործընթացների ավտոմատացում և այլն: