Նոյան Օրգանիկ

2015 թվականից «Noyan Organic» ապրանքանիշի ներքո արտադրվում են օրգանիկ մուրաբաներ, ջեմեր, չրեր, ըմպելիքներ և պահածոներ:

Արտադրության հիմքում ընկած է օրգանիկ գյուղատնտեսության բերքն ու բարիքը:

Օրգանական գյուղատնտեսությունը գյուղատնտեսական արտադրության բարելավմանն ու խրախուսմանը նպատակաուղղված համակարգ է, որը հողի բարելավումը դիտարկում է որպես հիմնական առանցք՝ որակյալ, էկոլոգիապես մաքուր սննդամթերքի արտադրության գործում:

Օրգանական գյուղատնտեսությունը այնպիսի համակարգ է, որտեղ չեն կիրառվում տոքսիկ նյութեր, կայուն պեստիցիդներ, քիմիական պարարտանյութեր, դրա փոխարեն օգտագործվում են օրգանական պարարտանյութեր (հիմնականում՝ գոմաղբ) և վնասատուների ու հիվանդությունների դեմ պայքարն իրականացվում է միայն բուսական պատրաստուկներով, իսկ օրգանական սննդամթերքի արտադրության մեջ չեն կիրառվում արհեստական նյութեր և ճառագայթում:

Օրգանական սննդամթերքում սննդարար նյութերի քանակը 3 անգամ ավելի շատ է, քան ավանդական գյուղատնտեսության՝ թունանյութերի և հանքային պարարտանյութերի կիրառմամբ աճեցված բերքի մեջ: Օրգանական սննդամթերքի ամենամեծ արժեքն այն է, որ այն անվտանգ է առողջության համար, ավելի շատ վիտամիններ, հանքային աղեր և այլ սննդարար տարրեր է պարունակում, զերծ է վնասակար քիմիկատներից, որոնք վերամշակված սննդամթերքում օգտագործվում են որպես սննդային, համային հավելումներ և կոնսերվանտներ, բացի դա այն ապահովում է մարմնի նորմալ քաշ, բարենպաստ ազդեցություն ունի մարդու ընդհանուր առողջության վրա: Զերծ լինելով քիմիական նյութերից և հավելումներից այն օգտակար է հատկապես երեխաների համար:

«Եվրոթերմ» ընկերությունը ակտիվորեն զարգացնում է օրգանական գյուղատնտեսությունը Հայաստանում, հետապնդելով մի նպատակ՝ ստանալ բարձրորակ, անվտանգ և էկոլոգիապես մաքուր սննդամթերք: