ՈՐԱԿԻ, ՍՆՆԴԻ, ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Խմբ. 6, 15.04.2024թ.

“Եվրոթերմ” ՓԲԸ-ի ղեկավարությունը նպատակաուղղված է ձեռնարկել միջոցառումներ ուղղված ընկերությունում արտադրվող արտադրատեսակների որակի շարունակական կատարելագործմանը, հաճախորդների պահանջների բավարարմանը, անվտանգ սննդի մատակարարմանը՝ առաջարկելով բազմատեսակ բարձրորակ արտադրանք, որի որակական հատկանիշները ընդունելի են բոլոր շահագրգիռ կողմերի համար:

            Ընկերության ղեկավարությունը գիտակցում է Որակի և Սննդի անվտանգության կառավարման կարևորությունը և իր վրա է վերցնում կառավարման ինտեգրացված համակարգի ստեղծման և շարունակական կատարելագործման ողջ պատասխանատվությունը՝ ապահովելով ISO 9001:2015, FSSC 22000, ISO 22000:2018, ISO 14001:2015, ISO 45001:2018 կառավարման ստանդարտների պահանջների կատարումը:

            Ընկերությունը հավատարիմ է այն համոզմունքին, որ սննդամթերքի անվտանգության հաջող մշակույթ կարելի է ձեռք բերել միայն անվտանգ աշխատանքային պրակտիկաներին և ընթացակարգերին հետևելով։ Այս նպատակներին հասնելու համար սննդամթերքի հետ կապված բոլոր գործողությունների վտանգների ամբողջական վերլուծությունից հետո ներդրվել է վտանգների վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգը (HACCP), որի շրջանակներում բոլոր հրահանգները և վերահսկման մեխանիզմները նախատեսված են սննդամթերքի անվտանգությանը սպառնացող ցանկացած վտանգ վերահսկելու համար:

Սույն քաղաքականությունը հիմնված է հետևյալ նպատակների և սկզբունքների վրա.

  • Բավարարել Որակի և Սննդի անվտանգության պահանջները ոչ միայն ընթացակարգերի առկայությամբ, այլ վերջիններիս գործածությամբ, շարունակական և մշտական բարելավմամբ,
  • Արտադրել և մատակարարել որակի և սննդի անվտանգության ստանդարտներին համապատասխան արտադրանք՝ երաշխավորելով արտադրանքի և գործընթացների

 

 

  • ամբողջականությունը, ինպես նաև ապահովել որակի և սննդամթերքի անվտանգության բոլոր կանոնադրական և կարգավորող պահանջները, ներառյալ որակի և սննդի անվտանգության հետ կապված հաճախորդների փոխհամաձայնեցված պահանջները:
  • Լինել նպատակաուղղված, հաստատակամ և հետևողական Հաճախորդների բավարարմանը հասնելու համար,
  • Մշտապես զարգացնել առաջնորդությունը, ղեկավարության ներգրավվածությունը գործընթացներին, կառավարել հարաբերությունները աշատակիցների, ինչպես նաև ներքին և արտաքին շահառուների միջև, ապահովելով կազմակերպության ներսում իրավասու, լիազոր և ներգրավված անձանց համագործակցություն,
  • Ապահովել գործընթացային մոտեցում,
  • Ապահովել իրավական համապատասխանություն ՀՀ օրենսդրությանը, ինչպես նաև ԵԱՏՄ և այլ կիրառելի միջազգային իրավական կարգավորումներին։ Ապահովել արտադրական տարածքներում պատշաճ սանիտարահիգիենիկ վիճակ,
  • Ապահովել և խրախուսել սննդի անվտանգության մշակույթի ընդհանուր արժեքների և համոզմունքների պահպանումը կազմակերպության ներսում պրակտիկաների միջոցով, որոնք նպաստում են սննդի անվտանգ միջավայրի ստեղծմանը և պահպանմանը,
  • Տեսանելի և չափելի դարձնել սննդամթերքի անվտանգության մշակույթը՝ կիրառելով.
  • նպատակների և ակնկալիքների սահմանում
  • հետևողականություն
  • ճկունություն և հարմարվողականություն
  • վտանգների և ռիսկերի վերլուծություն և իրազեկվածություն
  • մարդկային ռեսուրսների խթանում և իրազեկվածության մակարդակի մշտական բարձրացում
  • մաքրության ապահովում
  • արտադրության գործնթացների լիարժեք վերահսկում
  • անվտանգ ջրի և հումքի օգտագործում
  • պատրաստի արտադրանքի պահման պայմանների ապահովում, անվտանգ սպառում
  • Մշտապես խթանել այնպիսի աշխատանքային միջավայր, որտեղ անձնակազմը կարող է ազատ շփվել ներքին շեղումների վերաբերյալ,
  • Իրականացնել Որակի և Սննդի անվտանգության կառավարման համակարգի գործունեության արդյունավետության պարբերական վերլուծություններ,
  • Ղեկավարության վերլուծություններ, որոնց արդյունավետությունը չափվում, գնահատվում և վավերացվում է ներքին և արտաքին ստուգումների, հաճախորդների հետադարձ կապի և բողոքների վերլուծությունների միջոցով,
  • Գործարանում բարձրացնել ուղղվածությունը դեպի ռիսկերի վրա հիմնված կառավարում,
  • Ստեղծել ISO 9001:2015, 22000:2005, 14001:2015, 45001:2018 ինտեգրված կառավարման համակարգ և հասնել դրա հավաստագրմանը, ապահովել կառավարման համակարգերի շարունակական բարելավումը,
  • Տարածել աշխատակիցների մեջ որակի և սննդի անվտանգության, աշխատանքի և առողջության, էկոլոգիական կառավարման սկզբունքների կարևորությունը, ապահովել մասնագիտական գիտելիքների և սննդի անվտանգությանն առնչվող կոմպետենտության շարունակական զարգացումը, այդ թվում պարբերաբար կազմակերպել որակի, սանիտարահիգիենիկ նորմերի, աշխատանքի անվտանգության և առողջության պահպանման վերաբերյալ ուսուցումներ:
  • Ապահովել ղեկավարության առաջնորդություն, թիմային աշխատանք, կենտրոնացում ընդհանուր արդյունքի վրա և ընկերության կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության շարունակական կատարելագործում։
  • Աշխատակիցների միջև պարտականությունների, լիազորությունների հստակ բաշխում և արդյունավետ փոխհամագործակցություն:
  • Իրազեկել որակի և սննդի անվտանգության պահանջները մատակարարներին, կապալառուներին, հաճախորդներին և սպառողներին և այլ համապատասխան շահագրգիռ կողմերին:
  • Սահմանել տարեկան չափելի որակի և սննդի անվտանգության նպատակներ բոլոր գործողությունների համար՝ ապահովելով շարունակական բարելավում։
  • Շարունակաբար վերանայել որակի և սննդի անվտանգության կառավարման քաղաքականությունը, ստանդարտներն ու ընթացակարգերը՝ արդյունավետորեն կառավարելու սննդամթերքի անվտանգության ռիսկերը կապված արտադրանքի, գործընթացների և տեխնոլոգիաների փոփոխությունների հետ:

 

Սննդային կորուստի և թափոնների (ՍԿԹ) վերահսկման համար Ընկերությունը պարտավոր է.

  • Սահմանել նպատակներ հաշվառելու ՍԿԹ մակարդակը, ինչը կօգնի բարձրացնել սննդի անվտանգությությունը, բարելավել տնտեսական կատարողականը և նվազեցնել շրջակա միջավայրի վրա ազդեցությունը,
  • Վերլուծել, նույնականացնել հնարավոր սննդային թափոնների կարգերը և երկրորդային օգտագործման ուղիները՝ նվազեցնելու ՍԿԹ մակարդակը,
  • Հստակեցնել վերահսկման միջոցները, փաստաթղթավորումը, մշտապես վերլուծել ստացված տվյալները,
  • Ճիշտ պլանավորման միջոցով նվազեցնել վերամշակման փուլում առաջացած և պատրաստի արտադրանքի ՍԿԹ քանակը,
  • Վերաբաշխել արտադրության փուլերում և պատրաստի արտադրանքի պահման ընթացքում առաջացած սննդային թափոնները, ինչը կօգնի կառավարել սննդամթերքի ավելցուկը և նվազեցնել ՍԿԹ առաջացման մակարդակը՝ միաժամանակ դրական ներգործություն ապահովելով շրջակա միջավայրի վրա։
  • Իրազեկման մակարդակի բարձրացման և մակնշման ճիշտ ընկալման շնորհիվ նվազեցնել արտադրության գործընթացների և սպառման ընթացքում պոտենցիալ կորուստների քանակությունը։
  • Ապահովել սննդային թափոնների առանձնացված հավաք, տեսակավորում՝ համաձայն աղբի կառավարման հրահանգի։

 

Աշխատանքի անվտանգության ոլորտում Ընկերությունը պարտավոր է.

  • Աշխատանքի անվտանգության կառավարման համակարգի կիրառման ոլորտը համապատասխանեցնել Ընկերության Աշխատանքի անվտանգության ոլորտի բնույթին և ռիսկերի մասշտաբին,
  • Ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ աշխատողների առողջությանը վնաս պատճառելը և առողջության վատթարացումը կանխարգելելու համար,
  • Մշտապես բարելավել աշխատանքի անվտանգության կառավարման համակարգը և ապահովել դրա կիրառելիությունը Ընկերությունում,
  • Մշտապես պահպանել ներպետական օրենսդրության և միջազգային իրավական նորմերի պահանջները,
  • Ապահովել հիմք աշխատանքի անվտանգության ոլորտի նպատակների սահմանման և վերլուծության համար,
  • Փաստաթղթավորել, ներդնել և պահպանել կառավարման համակարգի պահանջները,
  • Տարածել աշխատակիցների մեջ աշխատանքի անվտանգության ոլորտում իրենց անհատական պարտականությունները,
  • Հասանելի լինել շահագրգիռ կողմերին,
  • Իրականացնել աշխատանքի անվտանգության կառավարման համակարգի գործունեության արդյունավետության պարբերական վերլուծություններ, համոզվել, որ այն նշանակալի է և Ընկերությանը համապատասխան:

 

 Էկոլոգիական կառավարման քաղաքականությունը: Ընկերությունը պարտավոր է՝

  • Ապահովել, որպեսզի էկոլոգիական կառավարման քաղաքականությունը համապատասխանի Ընկերության արտադրանքի, ծառայությունների, գործունեության արդյունքում էկոլոգիական հետևանքների բնույթին ու մասշտաբներին,
  • Մշտապես բարելավել և կանխել շրջակա միջավայրի աղտոտումը,
  • Մշտապես պահպանել ներպետական օրենսդրության և միջազգային իրավական նորմերի պահանջները,
  • Ապահովել հիմք էկոլոգիական նպատակների և խնդիրների վերհանման, սահմանման և վերանայման համար,
  • Փաստաթղթավորել, ներդնել և պահպանել կառավարման համակարգի պահանջները։
  • Հասանելի լինել և տարածել էկոլոգիական կառավարման համակարգի սկզբունքները ինչպես Ընկերության աշխատակիցների, այնպես էլ հանրության շրջանակներում:

 Տնօրեն՝    Վահե Ղազարյա