
ՈՐԱԿԻ, ՍՆՆԴԻ, ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Qp 520-01, Խմբ. 8
02.03.2026թ.
ՈՐԱԿԻ ԵՎ ՍՆՆԴԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
“Եվրոթերմ” ՓԲԸ ղեկավարությունը պարտավորվում է արտադրել բնական հյութեր, մուրաբաներ, պահածոներ և խտանյութեր՝ ապահովելով դրանց բարձր որակը, անվտանգությունը և հաճախորդների պահանջների բավարարումը:
Սույն քաղաքականությունը համապատասխանում է ընկերության նպատակներին, ռազմավարական ուղղվածությանը և գործունեության համատեքստին:
Ընկերությունը հաստատապես հավատարիմ է սննդի անվտանգության մշակույթի զարգացմանը՝ ապահովելով անվտանգ աշխատանքային պրակտիկաների պահպանումը և աշխատակիցների ակտիվ ներգրավվածությունը:
Սույն քաղաքականությունը հիմնված է հետևյալ նպատակների և սկզբունքների վրա.
- Ապահովել որակի և Սննդի անվտանգության պահանջների ոչ միայն փաստաթղթավորված ընթացակարգերի առկայությունը, այլ դրանց արդյունավետ կիրառումը, շարունակական և մշտական բարելավումը,
- Արտադրել և մատակարարել որակի և սննդի անվտանգության ստանդարտներին համապատասխան արտադրանք՝ երաշխավորելով որակի և սննդամթերքի անվտանգության բոլոր կանոնադրական, կարգավորող և հաճախորդների պահանջների կատարում,
- Ապահովել հաճախորդների բավարարվածությունը և երկարաժամկետ համագործակցությունը,
- Ապահովել ղեկավարության առաջնորդությունը, աշխատակիցների ներգրավվածությունը և պատասխանատվությունների հստակ բաշխումը:
- Զարգացնել, պահպանել և չափելի դարձնել սննդի անվտանգության մշակույթը կազմակերպության բոլոր մակարդակներում,
- Իրականացնել Որակի և Սննդի անվտանգության կառավարման համակարգերի գործունեության արդյունավետության պարբերական վերլուծություններ
- Կիրառել ռիսկերի վրա հիմնված մտածելակերպ, ապահովել արդյունավետ կառավարում,
- Տարածել աշխատակիցների մեջ որակի և սննդի անվտանգության, աշխատանքի և առողջության, էկոլոգիական կառավարման սկզբունքների կարևորությունը, ապահովել մասնագիտական գիտելիքների և սննդի անվտանգությանն առնչվող կոմպետենտության շարունակական զարգացումը,
- Ապահովել արդյունավետ հաղորդակցություն շահագրգիռ կողմերի հետ,
- Սահմանել և վերանայել տարեկան չափելի որակի և սննդի անվտանգության նպատակներ՝ ապահովելով շարունակական բարելավում,
- Վերահսկել սննդային կորուստները և թափոնները (ՍԿԹ)
- Ապահովել աշխատանքի անվտանգության և շրջակա միջավայրի պաշտպանության պահանջների կատարում:
Սույն քաղաքականությունը հասանելի է ընկերության աշխատակիցներին և համապատասխան շահագրգիռ կողմերին:
Տնօրեն՝ Վահե Ղազարյան