Թարմ մրգեր
Հայաստանը հայտնի է իր քաղցրահամ մրգերով և բանջարեղենով: Բարենպաստ կլիմայական պայմանները նպաստում են ծիրանի և դեղձի, կեռասի և խնձորի մշակմանը և գյուղատնտեսական արտադրությանը: «Եվրոթերմ» ընկերությունը հանդիսանում է նաև բարձրորակ գյուղատնտեսական արտադրանքի խոշորագույն արտադրող: ՀՀ տարածքում 200 հեկտար պտղատու այգիներում են աճեցվում և ընկույզի ընտիր տեսակներ, որոնք արտահանվում են բազմաթիվ արտասահմանյան երկրներ:
Ծիրանենու սորտերն են՝ Երևանի, Սաթենի, Խոսրովենի, Սպիտակ ծիրան:
Դեղձենու սորտերն են՝ Նարինջի միջահաս, Նարինջի ուշահաս, Զաֆրանի լիմոնի:
Սալորենու սորտերն են՝ Ռենկլոդ Ալտանա, Աննա Շպետ, Վիկտորյա, Վենգերկա տնային:
Կեռասենու սորտերն են՝ Դրոգանա դեղին, Նապոլեոն սև, Կարմեն:
Խնձորենու սորտերն են՝ Ռենետ Սիմիրենկո, Այդոռեդ, Գոլդեն Դելիշես, Ստարկրիմսոն:
Խաղողի սորտերն են՝ Կանգուն, Սապերավի:
Լուրջ աշխատանքներ են տարվում բանջարեղենի արտադրության զարգացման ուղությամբ: Կառուցվում է սեփական ջրամբար ոռոգման ջրի անխափան մատակարարման համար և բարձորակ բերք արտադրելու նպատակով:
Մտածելով մարդու առողջության և շրջակա միջավայրի մասին, մեր ընկերությունը սերտիֆիկացման մարմինների հետ միասին ակտիվորեն աշխատում է «օրգանական» գյուղատնտեսության ոլորտում և պետք է նշել, որ ներկայումս մեր այգիների և խաղողի այգիների ամբողջ բերքը համապատասխանում է բոլոր պահանջներին և չափանիշներին և հանդիսանում է օրգանական արտադրանք: