Ծիրանի չիր

Չրերը վիտամինների և միկրոտարրերի արժեքավոր աղբյուր են, որոնցում սննդարար նյութերի պարունակությունն ավել է,  քան թարմ մրգերում:
Բավական է տասն օր մի բուռ չիր ուտել, և ձեր դեմքը, մազերն և եղունգները կդառնան ավելի առողջ և գեղեցիկ:
Չրերը հարուստ են ֆրուկտոզով, պարունակում են բնական վիտամիններ, որոնք օգտակար են ոչ միայն ձմռանը, այլև՝ ողջ տարվա ընթացքում:

Ծիրանի չիրն ոչ միայն առողջարար միջոց է, այլ կարող է կանխել և թեթևացնել սակավարյունությունն և սրտի իշեմիկ հիվանդությունները: