Բալի կոմպոտը համարվում է լավագույն կոմպոտներից մեկը: Այն ունի բուժիչ հատկություններ ու լավ սննդային որակներ: Շնորհիվ երկաթի և մագնեզիումի բարձր պարունակության, այն խորհուրդ է տրվում սակավարյունության դեպքում: Բալի կոմպոտը հիանալի միջոց է ծարավը հագեցնելու և ախորժակը բարելավելու համար: