Ելակն ամենահամեղ ու օգտակար ամառային հատապտուղներից մեկն է, այն օրգանիզմը հագեցնում է անհրաժեշտ օգտակար տարրերով: Ձմռանն այն, անկասկած, նվիրում է հաճելի հիշողություններ տաք ու արևոտ օրերի մասին: Անուշահոտ ելակից պատրաստված կոմպոտի օգտակարությունը կայանում է ելակի հակաօքսիդիչ հատկության մեջ: Այս ըմպելիքը պարունակում է մարդու բնականոն կենսագործունեության համար անհրաժեշտ միկրո և մակրոտարրերի մի ամբողջ հավաքածու: