Հոնը հիանալի բուժիչ հատկություններով օժտված հատապտուղ է, որի վառ կարմիր հատիկներից պատրաստում են ջեմեր, մուրաբաներ, լիկյոր, կոմպոտ, մարմելադ և այլ քաղցրավենիքներ: Հոնը հարուստ է ամենահնարավոր սննդարար ու օգտակար նյութերով, հետևաբար կարող է բուժել մի շարք հիվանդություններ: Հոնի կոմպոտը կարող է օգնել օրգանիզմին պայքարել տարատեսակ վիրուսների, վարակների դեմ և բարելավել իմունիտետը: