Սերկևիլի կոմպոտն առանձնանում է հաճելի բույրով, քաղցրաթթու համով: Այն ամրացնում է օրգանիզմն և գործում է որպես դաբաղանյութ, հակաբորբոքային և միզամուղ: Սերկևիլի կոմպոտը խորհուրդ է տրվում խմել աղեստամոքսային տրակտի, սակավարյունության, սրտի և շնչառական հիվանդությունների դեպքում: